
Նարեկ Նալբանդյանը ծնվել է 1988 թ. հունվարի 30-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։
Մինչև 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը նա աշխատել է որպես քննիչ և լայն հանրության համար քիչ հայտնի անձ էր։ Սակայն նույն տարվա քաղաքական փոփոխություններից հետո, երբ պետությունը հայտարարեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և մի շարք բիզնեսների սնանկացման գործընթացներ, Նալբանդյանի անունը սկսեց հաճախ հայտնվել խոշոր գործարքներում։
Նա աստիճանաբար դարձավ այն եզակի անձը, ով հետևողականորեն ձեռք էր բերում իշխանության կողմից բռնագանձված կամ սնանկացած ընկերություններն ու գույքը՝ որպես կանոն կասկածելի արտոնյալ պայմաններով։
Նրան են պատկանում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված 61 ընկերություններ, որոնցում, մեծամասամբ, նա ունի 100 տոկոս բաժնեմաս։
Այդ ընկերություններից առավել հայտնիներն են՝ «Նալբանդյան» օղիների արտադրությունը, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը (նախկինում պատկանել է Արմեն Ավետիսյանին), Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մի մասը, Նոր Հաճնի ադամանդի գործարանը, «Շողակն» ադամանդի գործարանը, «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ալրաղացներ Մասիսում և Արտաշատում, տրանսպորտային ընկերություններ, «Նալբանդյան Ալյուր», «Գյումրի Հավկիթ», «Նոր Լուսակերտ Հավկիթ», ինչպես նաև «Ծիրան», «Օազիս» և «Էյթի Էյթ» սուպերմարկետների ցանցերը։
Վերոթվարկված բիզնեսներն աչքի են ընկնում հատկապես այն հատկանիշներով, որ դրանց վերաբերյալ մամուլում եղել են տասնյակ հրապարակումներ, որոնք հիմնավոր համոզմունք են ձևավորել, որ այդ բիզնեսների և խոշոր գույքեր ձեռքբերման գործընթացքում առկա են համակարգային կոռուպցիայի դրսևորումներ։
Մասնավորապես․
Ծաղկաձոր – «Գոլդեն Փելես» (2019)
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Գոլդեն Փելես» հյուրանոցը 2019 թվականին։ Հյուրանոցի շուկայական արժեքը գնահատվել է շուրջ 7.5 մլրդ դրամ էր, իսկ նա գնել է այն շուրջ 5 մլրդ դրամով, այն էլ՝ մաս-մաս վճարման պայմանով։
Ակնհայտ է, որ շուրջ 2,5 միլիարդ դրամի գնիջեցումը չէր կարող կատարվել առանց կոռուպցիոն դրսևորումների։ Մասնավորապես մեր հետազոտությունները վկայում են, որ գործել է իշխանական հովանավորչությունը։ Այս համոզմունք առավել ամրանում է հատկապես այն հանգամանքի հաշվառմամբ, որ գնիջեցված արժեքն էլ Նարեկ Նալբանդյանին թույլատրվել է վճարել արտոնյալ պայմաններով, տարաժամկետված։
Սևան – «Հայրապետ» հյուրանոցային համալիր (2021)
2021 թվականին հրապարակվել է, որ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի ափի «Հայրապետ» հյուրանոցը ու հարակից երկու գույք՝ ըստ վկայությունների՝ զգալիորեն ցածր գնով։
Երևան – Հովիկ Աբրահամյանի առանձնատուն (2022)
2022 թվականին Նարեկ Նալբանդյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը, գնել է Հովիկ Աբրահամյանի առանձնատունը՝ Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեում։ Գինը կազմել է շուրջ 2.5 միլիարդ դրամ, որից 48 միլիոնը վճարվել է կանխավճարով, իսկ մնացածը՝ երկարաձգված ժամկետներով մինչև 2024 թվականը։ Գործարքը կատարվել է արտոնյալ պայմաններով՝ շուկայական արժեքից ցածր գնով և անսովոր վճարման եղանակով։
Սևան – «Հայրապետ» հյուրանոցային համալիր (2021)
2021 թվականին հրապարակվել է, որ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի ափի «Հայրապետ» հյուրանոցը ու հարակից երկու գույք՝ ըստ հայտնությունների՝ զգալիորեն ցածր գնով։
Երևան – Հովիկ Աբրահամյանի առանձնատուն (2022)
2022 թվականին Նարեկ Նալբանդյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը, գնել է Հովիկ Աբրահամյանի առանձնատունը՝ Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեում։ Գինը կազմել է շուրջ 2.5 միլիարդ դրամ, որից 48 միլիոնը վճարվել է կանխավճարով, իսկ մնացածը՝ երկարաձգված ժամկետներով մինչև 2024 թվականը։ Գործարքը կատարվել է արտոնյալ պայմաններով՝ շուկայական արժեքից ցածր գնով և անսովոր վճարման եղանակով։
Նոր Հաճն – «Շողակն» ադամանդի գործարան (2025)
Տարբեր հրապարակումներով 2025-ին նշվում են, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաև Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը՝ մոտ 3 միլիոն դոլարով։ Գործարքի ֆինանսավորման մասին հրապարակվել է, որ եղավ բանկային վարկ («Ամերիաբանկ»)։
Նալբանդյանը բազմաթիվ դեպքերում հանդես է եկել որպես այդ գործընթացների հիմնական գնորդ՝ գույքը ձեռք բերելով էականորեն ցածր գներով կամ արտոնյալ պայմաններով (օրինակ՝ մաս-մաս վճարումների կամ երկարաժամկետ վարձակալությունների ձևաչափով)։
Նշվում է նաև, որ Նարեկ Նալբանդյանի որոշ բիզնեսների կառավարման գործընթացներում նկատվում է «Ռեստարտ» նախաձեռնության նախկին ակտիվիստների ներգրավվածություն։ Ըստ բիզնեսին մոտ կանգնած աղբյուրների՝ Ծաղկաձորի «Էյթի Էյթ» հյուրանոցում տարբեր եղանակներով ներգրավված են Դավիթ Պետրոսյանը և նրա թիմի մի քանի անդամներ, որոնք նախկինում եղել են Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ աջակիցներից։ Թեև պաշտոնական տվյալներ նրանց զբաղեցրած դիրքերի վերաբերյալ չկան, նրանց դերակատարությունը կառավարման գործընթացներում չի մնում աննկատ։
Նրա մերձավոր շրջապատում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի և ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի միջև կարող է գոյություն ունենալ ազգակցական կապ։ Թեև այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն այն պարբերաբար շրջանառվում է Նալբանդյանի շրջապատում, իսկ ինքը՝ Նալբանդյանը, հրապարակայնորեն ժխտում է նման կապի առկայությունը՝ պնդելով, որ անգամ անձամբ չի ճանաչում Աննա Հակոբյանին։
Նարեկ Նալբանդյանի բիզնեսների ընդլայնման եղանակը շարունակում է հարցեր առաջացնել՝ կապված պետական գույքի տնօրինման թափանցիկության և հավասար մրցակցային դաշտի բացակայության հետ
Նարեկ Նալբանդյանի կողմից ակտիվների ձեռքբերման պատմությունը բացահայտում է պարզ, բայց արդյունավետ սխեմա, որն ունի արտահայտված կոռուպցիոն ռիսկեր։
Այն, ըստ էության, բաղկացած է մի քանի կրկնվող փուլերից․
Նախ՝ պետությունը բռնագրավում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց շրջապատի անձանց գույքը, կամ տվյալ բիզնեսը հայտարարում է սնանկություն։
Այնուհետև այդ գույքը կամ բիզնեսը դրվում է աճուրդի կամ վաճառքի՝ զգալիորեն ցածր շուկայական արժեքով։ Այս փուլում Նարեկ Նալբանդյանը հանդես է գալիս որպես գնորդ և ձեռք է բերում տվյալ ակտիվները արտոնյալ պայմաններով։
Կա հավանականություն, որ նա իրականում հանդես է գալիս որպես ձևական (վիզուալ) սեփականատեր, մինչդեռ իրական շահառուները կարող են լինել պետական համակարգում գտնվող կամ իշխանության հետ փոխկապակցված անձինք, ովքեր ապահովում են այդ «բարենպաստ» պայմանների ձևավորումը։
Այս մեխանիզմը գրեթե նույնությամբ կրկնվում է Նալբանդյանի անվան հետ կապված բոլոր խոշոր գործարքներում։ Եթե նախկինում համեստ քննիչին հաջողվում է շարունակաբար առանց լուրջ մրցակցության ձեռք բերել արժեքավոր գույք կամ եկամտաբեր բիզնեսներ, դա վկայում է հնարավոր համակարգային աջակցության կամ քաղաքական հովանավորչության գոյության մասին։
Նարեկ Նալբանդյանի կողմից գույքի և բիզնեսների ձեռքբերման գործընթացներում ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը, որոնք վերաբերում են ոչ միայն գների և աճուրդների թափանցիկությանը, այլև հնարավոր քաղաքական և տնտեսական շահերի փոխկապակցվածությանը։
AntiCor հակակոռուպցիոն հարթակը շարունակում է գործարար Նարեկ Նալբանդյանի և քաղաքական իշխանության միջև առկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումների հետաքննությունը։